Ոչինչ չի փոխվել: Նույն մակարդակին ենք: Դրա համար էլ իրար աչք ենք կտցահարում:
Գործող օրենքներից նույն անտեղյակությունն է:
ՈՒնենք երկու տիպի կառավարում ՝ գործադիր, որը կառավարության, Աժ -ում ընդունած ծրագրի քաղաքականությունը իրականացնում է ճյուղային նախարարությունների և մարզպետարանների միջոցով:
Երևան քաղաքը համապատասխանեցված է մարզի:
Հնարավո՞ր է լինեն ընդդիմադիր նախարարներ ու մարզպետներ:
Բացառվում է:
Եվ տեղական ինքնակառավարում, որի մեջ մտնում են մնացած բոլոր գյուղերն ու քաղաքները, որպես համայնքներ:
Համայնքում պայթած կոյուղագիծն ու կեղտաջուրը ընդդիմադի՞ր, թե դիմադիր է:
Երկու հարևանների բանջարանոցի ցանկապատի շուրջ վեճը դիմադի՞ր է, թե՞ ընդդիմադիր:
Մեկի գոմից դուրս թափած ու մյուսի պատուհանի տակ լցված թրիքը դիմադի՞ր է, թե ընդդիմադիր:
Համայնքի բալանսում գտնվող դպրոցի, մանկապարտեզի ծածկի ջարդված շիֆերն էլ քաղաքական կողմնորոշում հաստատ չունի:
Այս ու նման առօրյա խնդիրներ լուծողն է համայնքի ղեկավարը: ՈՒ ոչ մի քայլ ավելի:
Էդ երբվանի՞ց համայնքապետը դարձավ շան առջևի, կամ հետևի ոտքը, որ ընդդիմադիր, կամ դիմադիր լինի:
ՈՒզու՞մ ես, օրը 24 ժամ իշխանության օխտը պորտը ուշունցի կապի, բայց քո պարտականությունը կատարի, կոյուղաջրերի խողովակները փոխի, փողոց լցված թրիքը մաքրի:
Քեզ քո համայնքի ընտրողն է ընտրել: Քեզ չեն նշանակել:
Իսկ եթե մտքովդ արքայություն է անցել, այս, կամ այն քաղաքական ուժին
խոստացել ես, որ իմ համայնքն է, իքս քանակի ծախու ձայն ունեմ, փողը տուր ՝ տամ, իմացի՝ Քր․ օրում այնպիսի հոդվածներ են ավելացվել, որ...
Ընդդիմադիր համայնքապետ, կամ քաղաքապետ...
Չէ մի չէ՝ պոզեր...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ